Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի մարզերի սահմանամերձ շրջաններում մարդկանց վերաբնակեցում է պահանջվում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Ուկրաինայից հրթիռակոծման պատճառով տեղի բնակիչների կյանքին ուղղակի վտանգ է սպառնում։
Հրթիռակոծության հետ կապված ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Բելգորոդի շրջանում, ասել է Խուսնուլլինը։
Նրա խոսքով՝ այնտեղ արդեն վերաբնակեցվել է ավելի քան 3,7 հազար մարդ։