Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի արգելք կսահմանվի

Հասարակական mediaarm 2023-03-03 19:28:00 1341
polietilen_-0olM.jpg

Պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք կսահմանվի. այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների և սպասքի, խահանոցային ու կենցաղային պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, կենսաբանական քայքայման չեն ենթարկվում, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-226-Ն օրենքը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում հասարակության բնապահպանական մշակույթի ոչ բավարար մակարդակի, Հայաստանի Հանրապետության համայնքների գերակշիռ մասում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների տրամադրման պահանջի ոչ արդյունավետ վերահսկողության իրականացման, անհրաժեշտ տեխնիկական միջոցների և մի շարք այլ պատճառների հետևանքով երկրում պոլիէթիլենային փաթեթվածքի արտադրության ծավալների էական կրճատում չարձանագրվեց, գործող մասնակի արգելքը չունեցավ ցանկալի արդյունք, և կանխատեսումները չիրականացան ամբողջական ծավալով։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ առկա վիճակագրական տվյալներն ամբողջությամբ չեն արտացոլում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի քանակական փոփոխությունները, քանի որ դրանում ներառված է երկրում օգտագործվող ամբողջ փաթեթվածքը, այդ թվում՝ արտադրական փաթեթավորման փուլում օգտագործվողը։
Կարգավորումը, սակայն, բերեց որոշակի առաջընթացի՝ սպառողի վարքագծի փոփոխության, երկրորդային հումքից պատրաստված, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի ու տոպրակների արտադրության ու գործածության ավելացման ուղղությամբ։ Կան նաև կենսաքայքայվող փաթեթվածքի համար հումքի ներկրման և ավելի մատչելի հումքի ստացման հետազոտական աշխատանքների ակտիվացման միտումներ։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.

մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) տրամադրման վրա»

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ