Երևան քաղաքում՝ ապրիլի 3-ի երեկոյան ժամերին, 5-8-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ապրիլի 5-8-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։