Պետք է պատրաստ լինենք պայքարի. Ռուբեն Վարդանյան

Լուրեր mediaarm 2022-12-18 17:45:00 345
ruben-vardanyan_c31T1.jpg

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախարարին ուղեկցել են նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ՝ ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Պետնախարարն ու պատգամավորներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հանդիպում ունեցել ընկերության ղեկավարության և աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Խոսելով ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանը շատ հետևողական, քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի նրանք այստեղից հեռանան.

«Դա անում են հատուկ ռազմավարությամբ՝ մաս-մաս կտրատելով մեր երկիրը՝ կիրառելով այսպես կոչված salami-slice strategy: Պարզ է նաև, որ նրանց գլխավոր նպատակին հասնելու քայլերից մեկն այս կոմբինատի աշխատանքը կանգնեցնելն է, որովհետև այն եկամուտների,
աշխատանքի հնարավորություն է տալիս մարդկանց»:

Նա նշել է, որ այս իրավիճակում երկու սցենար կա: «Առաջինը պայքարելն է: Պետք է ընդունենք, որ նոյեմբերի 9-ից հետո մենք խաղաղություն չունենք, ըստ էության պատերազմը շարունակվում է:

Հիմա տեղեկատվական լուրջ պատերազմ է ընթանում, իրենք ուզում են համոզել ողջ աշխարհին, որ այստեղ բնապահպանական խնդիր կա, մինչդեռ իրականությունն այն է, որ սա շրջափակում է, հումանիտար ճգնաժամ: Այս պատերազմում հաղթելու համար մենք պետք է համախմբված լինենք և ամեն ինչ անենք, որ մեր դաշնակիցները զգան, որ մենք ուժեղ ենք: Դու կարող ես օգնության հույս ունենալ միայն այն ժամանակ, երբ ինքդ քո կողմից ամեն ինչ արել ես, ոչ թե ասում ես՝ ես թույլ եմ, փոքր եմ, եկեք ինձ օգնեք,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: -Երկրորդ սցենարը, Ադրբեջանի երազած տարբերակն է՝ այստեղից մեր հեռանալը, ինչն անընդունելի է: Մենք դա երբեք չպետք է
թույլ տանք: Պատերազմը շարունակվում է, ու այս իրավիճակում մենք պետք է կարողանաք կազմակերպված դիմակայել: Պետք է գտնենք խելացի լուծումներ ու պատրաստ լինենք պայքարի:

Ես եկել եմ այստեղ ձեզ հետ միասին պայքարելու և հաղթելու, որ մեր կյանքը, ապագան կառուցենք անկախ, անվտանգ Արցախում»:

Նա ընդգծել է, որ առաջին անգամ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, բայց միաժամանակ ուրախությամբ է արձանագրել, որ դա բացարձակապես չի կոտրել արցախցիների կամքն ու ոգին:

Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում վստահեցրել են, որ ամուր կանգնած են իրենց հողին և պատրաստ են ամեն ինչ անել՝ իրենց տունն ու հայրենիքը պաշտպանելու համար:

Մարտակերտի Մշակույթի տանը պետնախարարն ու պատգամավորները հանդիպում են ունեցել շրջանի վարչակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների, տարբեր հաստատությունների ներկայացուցիչների ու բնակչության հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի անվտանգությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված քայլերին ու ելքերին:

«Միակ ճանապարհը, որ մենք կարող ենք գնալ առաջ, միասին մեկ ուժեղ բռունցք դառնալն է, իրար նկատմամբ վստահությունը, հարգանքը, իրավիճակի լրջության գիտակցումը: Պետք է հասկանաք ու գիտակցենք, որ բոլորս հավասար ենք օրենքի առաջ: Վստահությունը վերականգնելու համար մենք որդեգրել ենք թափանցիկ գործելաոճ, դրա համար եմ ես ամեն օր անձամբ տեղեկացնում մեր քայլերի մասին, որպեսզի նաև այդպես հաղթահարենք ապատեղեկատվությունը»,-ասել է պետնախարարը:

Հանդիպման մասնակիցներին իրենց սատարումն են հայտնել ուրբաթ օրը պետնախարարի կողմից հնչեցված համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին՝ աշխարհին ցույց տալու համար, որ Արցախում ապրում է ժողովուրդ, որը ոչ միայն դիմանում է դժվարություններին ու ադրբեջանական շրջափակմանը, այլև պատրաստ է համախմբված պայքարել իր հայրենիքում ապրելու իրավունքի համար:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ