Պետք է Երևան գամ, որ քիմիաթերապիա անցնեմ, բայց հնարավոր չէ․ առանց երեխաներիս չեմ կարող գալ, երեխաների հետ էլ չեն թույլատրում․ կա՛մ հրաշքով կապրեմ, կա՛մ կմեռնեմ․ Գայանեն՝ պաշարված Արցախից

Հասարակական mediaarm 2023-09-08 12:25:00 96
img7066_SzzTD.jpeg

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարումը ոչ միայն անտանելի պայմաններ է ստեղծել 120 000 հայության համար,  այլև՝ անդառնալի կորուստների լրջագույն վտանգ։ Ասկերանի շրջանի սահմանամերձ դարձած Խրամորթ գյուղում ապրող Գայանեի մոտ անցած տարվա դեկտեմբերին չարորակ ուռուցք են հայտնաբերել բժիշկները․ Երևանում վիրահատել են ու ասել՝ եթե ուզում է ապրել, պետք է քիմիաթերապիայի կուրս ընդունի պարբերաբար։ Վիրահատությունից հետո, քանի որ ադրբեջանցիներն արդեն փակել էին Լաչինի միջանցքը, Գայանեն Խրամորթ է վերադարձել Կարմիր Խաչի միջոցով։

«Երկու ամիս երեք անչափահաս երեխաներս Խրամորթում էին՝ թշնամու գնդակի բերանին, ես ու ամուսինս՝ Հայաստանում։ Սրտատրոփ սպասում էի, թե երբ եմ հետ գնալու։ Աչքիս ոչ մի բան չէր երևում, մենակ թե հասնեի երեխեքիս։ Մի կերպ ստացվեց, վերադարձա։

Հիմա արդեն 9 ամիս անցել է վիրահատությունից ու պետք է արդեն քիմիաթերապիան անցած լինեի։ Կարմիր Խաչին դիմել էի, գրանցվել, որ գամ Երևան, ընդունեմ կուրսը, քանի որ Արցախում դա չեն անում, հնարավոր չի անցնել։ Մի քանի օր առաջ զանգեցին, ասացին, որ իմ հերթը հասել է, բայց առանց երեխաների պիտի գնամ։ Հրաժարվեցի, քանի որ չեմ կարող այդքան երկար ժամանակով երեխեքին մենակ թողնել․ կիսուրս նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունի, սրտի բաց վիրահատություն է տարել ու ի վիճակի չէ նայել երեք երեխայի, բացի այդ, չգիտեմ էլ՝ ինչքան է տևելու բուժումս։ Առնվազն 21 օրը մեկ հինգ կուրս պիտի ընդունեմ, ու չգիտեմ էլ, թե ոնց եմ լինելու՝ դիմանալու եմ, չեմ դիմանալու․․․Ո՞նց կարող եմ երեխեքիս թողնել այստեղ՝ թշնամու քթի տակ մենակ, ես գնալ․․․»,-Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում տիկին Գայանեն։

Վիրահատությունից հետո բժիշկները նաև դեղեր էին նշանակել․ այդ դեղերն էլ մոտ երկու ամիս է՝ չկան, վերջացել են, ոչ Արցախում կա, ոչ էլ Կարմիր Խաչն է կարողանում տանել։

Կինը շեշտում է՝ ոչ ինքը, ոչ էլ ամուսինն Արցախը լքելու մասին երբեք չեն մտածել․ ասում է՝ եթե լքելու լինեին, ապա 2022թ․ մարտի դեպքերից հետո, երբ թշնամին ներխուժեց Փառուխ ու դիրքավորվեց Քարագլուխ բարձունքին, չէին վերադառնա Խրամորթ ու այսօր իր երեխաները գյուղում՝ թշնամու  քթի տակ գտնվող դպրոցը չէին հաճախի։

«Ինձ համար անընդունելի է առանց երեխաների այստեղից մի քայլ անգամ անելը։ Ասել եմ ու էլի ասում եմ՝ միայն երեխաներիս հետ կգնամ ու իրենց հետ էլ կվերադառնամ իմ գյուղ, իսկ եթե չեն թույլատրում երեխեքիս հետս տանեմ, ուրեմն ես էլ չեմ գնա։ Թեկուզ մեռնեմ էստեղ, չեմ գնա, առավելևս՝ երեխեքիս մանկատուն չեմ տա, թե ինչ է՝ պիտի գնամ բուժվեմ։ Ասել են էնտեղ հոգ կտանեն երեխաների մասին մինչև վերադառնամ, բայց չեմ կարող այդ տարբերակին համաձայնվել, անհնար է»,-ասում է կինը։

Գայանեի փոքր աղջիկն այս տարի առաջին դասարան է գնացել, բայց առանց գրիչի ու տետրի։ Մայրն ասում է՝ տետրի թերթի վրա է առաջին գծերը քաշում աղջիկը, այբբենարանն էլ հարևանն է տվել․ գրքեր էլ չկան․․․

«Առաջին դասարանցին դպրոց է գնում առանց քաղցր թեյի, առանց նախաճաշելու․․․ Ոչ շաքարավազ կա, որ գոնե մի բաժակ թեյ քաղցր անես, տաս խմի, ոչ հաց կա, որ երեխադ ուտի։ Գժվելու բան է, չեմ կարող նկարագրել վիճակներս․ ուղղակի, պնդաճակատ ենք՝ դիմանում ենք էլի․․․ Ուղիղ մեկ շաբաթ Խրամորթ հաց չի մտել, խանութը հաց չի ստացել։ Ասացին կտրոնով կստանանք հաց, բայց դեռ դա էլ չկա մեզ մոտ։ Պատկերացրեք՝ անասուններին որ տալիս ենք, այ էդ քարաղից կերակրի աղ ենք ստանում, մշակում ենք ու ճաշի մեջ օգտագործում։ Մի խոսքով՝ դաժան օրեր ենք քաշում․ սովը մի կողմից, հիվանդությունը՝ մյուս․․․ Գլխապտույտներս հաճախակիացել են, ու օդը չի հերքում։ Այնքան արագ է վատանում ինքնազգացողությունս, որ չեմ հասցնում հասկացնել, որ լավ չեմ, միանգամից սկսում եմ խեղդվել»,-հառաչում է կինը։

Գայանեի վիճակում գտնող բազմաթիվ հայրենակիցներ ունենք Արցախում, որոնք անելանելի վիաճում են ու, առանց չափազանցության, կյանքի ու մահվան արանքում։

Նշենք նաև, որ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անօրինական անցակետից Վագիֆ Խաչատրյանի, այնուհետև Ալեն Սարգսյանի, Լևոն Գրիգորյանի ու Վահե Հովսեփյանի առևանգումից հետո բազմաթիվ արցախաբնակներ, որոնք ունեն կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, նաև հրաժարվում են անգամ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել հայաստանյան բուժհաստատություններ՝ գերադասելով մեռնել սեփական հողում, քան ենթարկվել ադրբեջանական գերության մեջ հայտնվելու վտանգին։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ