Պարզվել է 20-ամյա ծննդկանի մահվան պատճառը. Մանրամասներ

Լուրեր mediaarm 2024-03-28 18:39:00 228
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img3041_NzA88.jpeg

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ի մահվան էական հանգամանքներ:

2022 թվականի օգոստոսի 25-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ արձանագրվել է նույն օրն իրենց մոտ տեղափոխված հղի կնոջ մահը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում իրականացված առաջնային անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև նշանակված հանձնաժողավային դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձորի՝ հղիություն ունեցող 20-ամյա կինը, վատ ինքնազգացողությամբ պայմանավորված, դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» և հետազոտվել:

Իրականացված հետազոտության արդյունքում համապատասխան մասնագետի կողմից տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը և դրան համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով հղի կինն ուղարկվել է տուն:

Սակայն ժամեր անց վերջինս դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ստացիոնար բուժում ստանալու նպատակով ընդունվել մանկաբարձական բաժանմունք:

Դրանից հետո, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակվել է դեղորայքային բուժումը, սակայն հղիի վիճակը վատթարացել է։

Երկու համապատասխան մասնագետ բժիշկների կողմից իրականացվել է հիվանդի համատեղ զննում, որը սակայն, ինչպես քննությամբ է պարզվել, իրականացվել է ոչ պատշաճ. մասնավորապես՝ կրկին տրվել է նույն թերի կլինիկական ախտորոշումը, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Այնուհետև, հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կտար կնոջ մոտ ժամանակին ախտորոշել առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և, ձեռնամուխ լինելով անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների իրականացմանը, հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար բժշկական կենտրոնում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

Նշված բացթողումների հետևանքով 2022թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ուլտրաձայնային հետազոտման արդյունքում հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ։ Կինը նույն օրը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում տեղափոխվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ը։ Չնայած այստեղ ժամանակին և բավարար ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին, 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժշկական գործունեություն ծավալող երեք անձանց, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է Վանաձոր քաղաքի 20-ամյա բնակչուհու մահը), ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
tavushi-dirqer_57xMs.jpg

«Տավուշի երկրապահների դիրքն է, հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան

hh-pn-spa_w0jFM.jpg

«Գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք»․ ՊՆ սպա. Տեսանյութ

artakarg-depq_Gb79C.jpg

Արտակարգ դեպք Երևանում

dolar_SgtHE.jpg

Տարադրամի այսօրվա փոխարժեքները

luys-chi-linelu-1_3rM-a.jpg

Լույս չի լինելու հետևյալ հասցեներում

zincarayoxnery-miacan_y2dTd.jpg

Պայմանագրային զինծառայողները միացան կիրանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

vardan-ghukasyan_V0dy4.jpg

Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին

arev-vracyan-1_gp4Fy.jpg

Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել դպրոցում․ Ինչ է կատարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ani-qochar_GG-2j.jpg

Աշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին

jur-chi-linelu_u-9gh.jpg

Ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

gevorg-kristina-1_YUylZ.jpg

Տեսեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո

anna-hakobyan-2_K_GSY.jpg

Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. Տեսանյութ

kiny-mahacel-e_UBRH_.jpg

58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել է

anna-simonyan_aEaVl.jpg

Ամուսնալուծության լուրերից հետո տեսեք ինչ հրապարակում է արել Մովսես Երեմյանի կինը

ceckrtuq-dprocum_3ZbQS.jpg

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում. 14-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

dolar-tankacav_HgWee.jpg

Դոլարը և ռուբլին թանկացան․ Նոր փոխարժեքներ

xacik-harutyunyan_RVKaK.jpg

Մահացել է Խաչիկ Հարությունյանը․ Հայտնի է հուղարկավորության վայրը և ժամը

luys-ci-linelu_CRwOW.jpg

10:00-ից հոսանքազրկումներ կլինեն

astxagushak-4_OMXHe.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համար

jranjatum-2_p7wCL.jpg

Ջուր հավաքեք. 24 ժամ ջուր չի լինելու

gazanjatum-2_fs2pp.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

viravor-sakravor_uLT8V.jpg

Հայտնի է ականի պայթյունից վիրավորված սակրավորի ինքնությունը

exanaky-hayastanum_ap96k.jpg

Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է

xoshor-avtovtar-2_iX9gv.jpg

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում

davit-sargsyan_ymQbA.jpg

««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան