ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Շիրակի մարզի պարեկների մասնակցությամբ տեղի ունեցածի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
«Այսօր սոցցանցում Շիրակի մարզի պարեկների մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել:
Հայտնում ենք, որ տեղի ունեցածի կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու կից գրել. «Տեսանյութը արվել է պարեկի մոտի վիդեոռեգիստրից, տրամադրվել է օրինական ճանապարհով օպերատիվ շտաբից:
Ներողություն եմ խնդրում տեսանյութում հնչող հայհոյանքների համար:
Տեսանյութում պարեկները կանգնեցնում են քաղաքացուն ծխելու համար, ապա տուգանում ամրագոտու համար։
Նյութում առկա է ոստիկանության կամայականությունները, լկտիությունը անպատժելիությունը:
Պարեկները հայհոյում են շիրակցիներին, սպառնում բոլոր տաքսի վարողներին...»։