Պարեկը ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է խանութից իր համար կոշիկ առնել. պարեկների նոր «օյինները»

Լուրեր mediaarm 2023-05-21 00:37:00 1239
394f5332-07cd-4411-b0ef-555c6ee0bc50_KpSd0.jpeg

Առավոտը գրում է․ Պարզվում է՝ մերօրյա պարեկները ոչ թե վկայականի մեջ դրած թաքուն փող են վերցնում, այլ՝ կաշառքն ընդունում են նոր ձեւերով. «Բազմաթիվ պարեկներ բռնվել են, որ փող են առել: Նաեւ ես ինֆորմացիա ունեմ, որ պարեկ է եղել՝ քաղաքացուն բռնել է ու ասել՝ վրեդ ակտ չեմ գրում, էս խանութում մի հատ կոշիկ եմ տեսել, կառնե՞ս էթաս: Ա՛յ Աբուհասան:

Աբուհասանի մաշի՞կն ա, որ ասես: Էդ կոշիկը առել, տվել է, պարեկը վրեն ակտ չի գրել: Դե հիմի թող գնա Վարդաշենի գաղութ, միլիցեքի գաղութ, կոշիկները հագնի, իրան զգա Ալլադին, խցից դուրս գա, էթա ֆռա, հետ գա»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք՝ երբ երկու տարի առաջ Երեւանում ներդրվեց պարեկային ծառայությունը, մեզ խոստանում էին անկաշառ, գերպրոֆեսիոնալ «կինոյի հերոսներ»:

Շամշյանի խոսքով՝ որոշ պարեկների հակաօրինական գործողությունների եւ «հաբրգածության» հետեւանքով վարկաբեկվում է ողջ պարեկային ինստիտուտը. «Ես բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ եւ տեսանյութեր եմ արել, որ նույն պարեկը մարդու կյանք է փրկել: Վթարի վայրում քաղաքացին կանգնած ծխախոտը բերանին, բերանը մինչեւ ստամոքսը բաց հռհռում է, ասում է՝ «հլը նայի, պարեկը ձորից պատգարակով մարդուն հանում ա, չի կարում իրա գլխարկը բռնի, պարեկի գլխարկը ընկնում ա»:

Դե արի էդ ժամանակ ասա՝ ա՛յ տախտակ, պարեկը մարդ է փրկում, գլխարկն էլ կարա էդ ժամանակ ընկնի, ոտքն էլ կարա սայթաքի»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ անկախ արձանագրված արատավոր մի շարք դեպքերից, երբ պարեկը գողություն է անում ու բռնվում, «կրիստալ» թմրամիջոցների վաճառքով է զբաղվում, վթարի է ենթարկում ու փախուստի դիմում, ընդհանուր առմամբ պարեկային ծառայությունը ստացված ռեֆորմ է. «Երեւանում արտաքին ծառայության կողմից հանցագործությունների բացահայտումը ավելացավ 2,5 անգամ:

Շիրակի, Լոռվա մարզերում՝ 14 անգամ: Եթե մենք նայենք խմածության մահացու վթարների քանակը, եթե մենք նայենք մի շարք հանցատեսակներ, ապա կտեսնենք, որ իրոք փոփոխություն կա: Հետախուզվող հանցագործությունների հայտնաբերումն ավելացել է 600%-սով»: Ըստ Իոաննիսյանի, «շան գլուխը» ուրիշ տեղ է թաղված՝ պարեկների այս հաջողությունները ոստիկանական համակարգը շատ խանդով է ընդունում. «Իրենք ասում են՝ ո՞նց, մենք էսքան տարի էս գործի մեջ, հիմա ինչ-որ «սորոսականներ» կարողացան ավելի էֆեկտի՞վ ստեղծել: Եվ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի պարեկայինը չստացվի, ոստիկանական վատ ավանդույթները չքանդի եւ այլն: Իրենք զգում են, որ մանրից ռեֆորմը իրենց էլ է հասնում»:։


Պարեկայինի հետ կապված լուրջ խնդիր կա էն առումով, որ ոստիկանական համակարգը պարեկային ծառայությանը չի սիրում: Հիմնականում չի սիրում այն պատճառով, որ պարեկային ծառայությունը երբ որ ներդրվեց, հիմնականում ներդրվեց ոստիկանական ավանդույթներին ի հեճուկս եւ ինքը հանցագործությունների բացահայտման շատ բարձր ցուցանիշներ միանգամից ապահովեց»: Պարեկները, Իոաննիսյանի գնահատմամբ, խփում են հին ոստիկանների գրպանին ու դա եւս մեկ պատճառ է՝ պարեկներին չսիրելու. «Ոստիկանները սովոր են, որ իրենք չեն տուգանվում, իրենց չե՛ն տուգանում: Վկայականը ցույց են տալիս, քշում գնում են: Բայց դա էլ է ինչ-որ առումով փոխվել, իդեալական չի ցավոք սրտի, եւ դա էլ դուր չի գալիս ոստիկաններին: Ոստիկանները հաճախ իրենց իշխանությունը շրջապատում ցույց տալու համար մարդկանց ասում էին՝ արխային խմած քշի, եթե քեզ կանգնացնեն, ինձ կզանգես: Հիմա էլ չեն կարողանում դա անել»: Իոաննիսյանը կոնկրետ օրինակներ մատնանշեց, երբ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պարեկին հանցագործների խումբ բռնելու համար չի պարգեւատրել՝ տարիներ առաջ մի փոքր թղթի կտոր կորցրած լինելու համար: Երբ հարցրեցինք՝ Վահե Ղազարյանը չի՞ սիրում պարեկներին, Շամշյանը պատասխանեց. «Եթե ծառայողական քննություն է անում, նկատողություն է տալիս, ասում են՝ ըհը, թազա պարեկ է, ջահել պարեկ է, տես, ողնաշարը կոտրին, выговор տվին, выговор էլ չտան, կասեն, իյա՛, էս հաբրգացնո՞ւմ եք ձեր պարեկներին: Ուրեմն ասեմ, նույն պարեկը Վահե Ղազարյանի վրա էլ է ակտ գրել, Վահե Ղազարյանի վարորդի վրա էլ է ակտ գրել, ոստիկանապետի ազգականի վրա էլ է ակտ գրել»: Իսկ թե ինչ է եղել այդ «ակտ գրող» պարեկի հետագա ճակատագիրը, Շամշյանի պնդմամբ՝ դեռ համակարգում է:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ