Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-րդ հարկի պատուհանից վայր ընկած 1,5 տարեկան երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին բուժհաստատությունից։
«1,5 տարեկան երեխան ընկել է 2-րդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Արարատ» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Երեխայի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, կոմա, թոքերի սալջարդ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճան, միացված է արհեստական շնչառության սարք։
Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- փոխանցեցին «Սուրբ ԱՍտվածամայր» ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատում։ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից 1,5 տարեկան երեխան անզգուշաբար վայր է ընկել։