Պաշտոնյայի զավակը պիտի պաշտոնին վայել կյանքով ապրեր՝ ճռիկներ աներ, ցոփուշվայտ, դառնար «դեբոշների» և սկանդալների հերոս

Լուրեր mediaarm 2023-05-22 12:50:00 312
7f8fc570-9972-4769-b836-9cf797153c31_eysuH.jpeg

Վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը հանրության շրջանում հետեւյալ հարցադրումների համատեքստում է քննարկվում՝ իսկ ինչո՞ւ էր Աշոտը միայնակ փողոցում, որտե՞ղ էր նրան ուղեկցող պետական պահպանության ծառայությունը. չէ՞ որ վարչապետի ընտանիքի անդամները ենթակա են հատուկ պաշտպանության։ Գրում է Armtimes.com-ը:

Եվ երկրորդ մանիպուլյատիվ, ակնհայտ կանխակալ հարցադրումը՝ միգուցե Աշոտ Փաշինյանը միտումնավո՞ր էր հայտնվել որդեկորույս ծնողների տեսադաշտում, որպեսզի գրգռի նրանց, սադրի ու ստիպի դիմել հակաօրինական գործողությունների։

Եղան նաեւ այնպիսիք, ովքեր «շոու» որակեցին տեղի ունեցածն ու, բնականաբար, որպես այս ամենի մեղավոր՝ դրդիչ-կազմակերպիչ՝ կարգեցին տուժողին՝ Աշոտ Փաշինյանին։

Նախ՝ անդրադառնանք երկրորդ հարցադրմանը, որը անհեթեթության, ցնորամտության ժանրից է. ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ տեղաշարժի իրավունք, որը Սահմանադրությամբ ամրագրված դրույթ է։ Ու, փաստորեն, վարչապետի որդին միտումնավոր, դիտմամբ է իրացրել սահմանադրական իր այս իրավունքը, իրացման վայր էլ ընտրել հենց այն տեղանքը, որտեղ, փաստորեն, այդ պահին գտնվել են որդեկորույս ծնողները։ Ավելին՝ Փաշինյանը չի սահմանափակվել իր՝ հիշյալ իրավունքը դավադրաբար իրացնելով, այլ իրացումը զուգակցել է ծնողներից մեկին դրդելով (հավանաբար գործի դնելով իր էքստրաասենսոր կարողությունները), որ իրեն ավտոմեքենա նստելու առաջարկ անի, իսկ նստելուց հետո մեքենան վարի անհայտ ուղղությամբ, ընթացքի ժամանակ էլ հավանաբար Աշոտը, գործի դնելով իր «բիոտոկերը», ստիպել է վարորդին խախտել երթեւեկության կանոնները, անել որոշակի հայտարարություններ, մեքենան կանգնեցնելու պահանջը չկատարել, այսինքն՝ առեւանգել իրեն:

Մի խոսքով, Աշոտ Փաշինյանը շատ էր ցանկանում այդ օրը «առեւանգվել» եւ այդ նպատակով էլ որոշել էր գնալ, հանդիպել ենթադրյալ առեւանգիչներին ու դրդել իր նկատմամբ հակաօրինական՝ հանցակազմ պարունակող գործողություններ կատարել։

Ընթերցողը կհիշի, որ անցյալ տարի՝ ընդդիմության կազմակերպած «Դիմադրության» շարժման օրերին, այն նույն ընդդիմության, որը ստանձնել է որդեկորույս ծնողների բողոքի ՔԱՂԱՔԱԿԱՆ առաջնորդությունն ու ուղղորդումը (-խմբ. բողոքը Աշոտ Փաշինյանին առեւանգելու համար մեղադրվող Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ դատարանի՝ մեկ ամիս ժամկետով կալանքի կիրառելու որոշման դեմ է), բռնության ենթարկվեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու դերասան Սոս Ջանիբեկյանը։ Նրանց ուղղությամբ, հիշեցնենք, ցուցարարները շշեր էին նետել, անվանել «թուրք», քաշքշել ու հայհոյել։

Գյումրիում էլ նույն շարժման ներկայացուցիչները ծեծի էին ենթարկել տարեց քաղաքացիներին։ Այդ ժամանակ էլ նույն շահագրգիռ շրջանակը բռնությունը դատապարտելու փոխարեն հայտարարեց, թե բռնության ենթարկվածները «միտումնավոր,  դիտավորյալ են» գնում, հայտնվում ցուցարարների տեսադաշտում, որպեսզի նրանց գրգռեն ու դրդեն իրենց դեմ խուլիգանական գործողություններ անել։ Նույն աղճատված տրամաբանությամբ առաջնորդվելով՝ որոշ շահագրգիռ սուբյեկտներ, փաստորեն, այժմ էլ փորձում են գնահատել Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցածը։

Պատճառահետեւանքային կապի նման խեղված, մառազմատիկ ընկալումը, թերեւս, ենթակա է նեղ մասնագիտական՝ հոգեբուժական ախտորոշման, այնպես որ՝ մեր ասելիքը այսքանով սահմանափակենք։     

Այժմ այն մասին, թե ինչո՞ւ էր Աշոտ Փաշինյանն առանց պետական պահպանության աշխատակիցների շրջում։ Ըստ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6. 1 հոդվածի՝ ՀՀ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

Օրենքը սահմանում է, որ պետական պաշտպանության ենթակա անձինք՝ Հանրապետության նախագահը, վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչեւ վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պաշպանությունից: Իսկ վարչապետի ընտանիքի անդամների՝ պետական պաշտպանությունից հրաժարվել-չհրաժարվելու մասով օրենքը որեւէ պարտադիր պահանջ չի նախատեսում։ Այսինքն՝ Աշոտ Փաշինյանը կարող էր հրաժարվել պետական պաշտպանությունից եւ որպես քաղաքացի իր կենսագործունեությունն իրականացնել առանց «կողմնակի անձանց»՝ շարքային քաղաքացու պես։ Այն պարզ պատճառով, որ Աշոտն ու իր պես քաղաքացիներն այլեւս ապրում են մի երկրում, որտեղ ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքն իրացնող պայմանական արմենաշոտյաններն ու նրա նմաններն ապահովագրված են ՀՅԴ-ական հանգուցյալ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կանխատեսումից՝ «դալաններում» ծեծվելուց, եւ երաշխավորված են նրանց խոսքի ու մնացած բոլոր իրավունքներն ու ազատությունները։

Հասարակության աչքին գուցե խորթ է Աշոտ Փաշինյանի պահվածքն ու կեցույթը, եւ վարչապետի որդին գուցե կոտրում է նախկինից եկած կարծրատիպը, ըստ որի՝ պաշտոնյայի զավակը պիտի պաշտոնին վայել կյանքով ապրեր՝ ցոփուշվայտ, բիզնեսներ ունենար, ոտքով տեղաշարժվելու փոխարեն ամենագնաց մեքենայով «ճռիկներ» աներ մայրաքաղաքի բանուկ փողոցներում, սեւ «Յաշիկ»-ի «ռույլից» իջներ, նստեր, ասենք, արծաթագույն «Պորշի» «ռույլին», «էլիտար կայֆերի» մեջ լիներ՝ օպտիկական նշանառության հրացանով Տանզանիայի սաֆարիներում վայրի կենդանիներ՝ ռնգեղջյուր ու առյուծ սպաներ՝ այդ սադիստական հաճույքների վրա ծախսելով ՀՀ-ից թալանված կապիտալը, «ախռանիկների» բանակով, զենք ու զրահով շրջեր, «ըստ պահանջի»՝ փորձարկեր այդ զենքերն այլ քաղաքացիների վրա, դառնար «դեբոշների» եւ սկանդալների հերոս՝ իր անունը ժամանակ առ ժամանակ հոլովվել տալով իրավապահ մարմինների մամլո հաղորդագրություններում․․․․

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ