Չարենցավանի համայնքապետարանը այսօր տեսանյութ եւ հայտարարություն է տարածել այն մասին, թե ինչպես է թիվ 3 դպրոցի աշակերտներից մեկը ոտքով հարվածում ու կոտրում դպրոցին կից կանգառը և հեռանում:
Այդ ամենը ֆիքսվել է տարածքում տեղադրված տեսախցիկով:
Չարենցավանի համայնքապետարանը պատրաստվում է դիմել ոստիկանություն և պահանջել համայնքային գույքին պատճառված վնասի փոխհատուցում: