Կենտրոնական բանկից հայտնում են, որ քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝
ստանալով վարկային զեկույցի թղթային տարբերակը բյուրոյի գրասենյակից, ԱՔՌԱ վարկային բյուրոյի հասցեն և հեռախոսահամարը՝ Երևան 0010, Խորենացի 15, 9-րդ հարկ , Հեռ` 522 419,
ստանալով վարկային զեկույցի էլեկտրոնային տարբերակը առցանց տարբերակով՝ www.acra.am կայքի միջոցով՝ նախօրոք «ԱՔՌԱ» գրասենյակից ստանալով մուտքային անուն:
Iravaban.net-ը փոխանցում է, որ ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից: Դուք իրավունք ունեք Ձեր վերաբերյալ ամբողջական վարկային զեկույցն ստանալ վարկային բյուրոյից անվճար առնվազն տարեկան մեկ անգամ:
Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր: