Լուսանկարիչ Արթուր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկար է տեղադրել, երեկ իր բնակարանում սպանված տրանս կնոջ մոմավառությունից։
26-ամյա Էռնեստ Ե․-ն, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզից ժամանել է Երևան և Կողբացի 1 հասցեի մոտ կայանել ավտոմեքենան, ապա բարձրացել է 11-րդ հարկի 51 բնակարան, որտեղ սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա Ադրիաննա Լիմայի մարմնի տարբեր մասերին և հանցագործության հետքերը ոչնչացնելու նպատակով դին և բնակարանը այրել։
Սպանված տրանս կինը՝ Ադի-ն է։
Նա առավել հայտնի է, որպես Ադրիաննա Լիմա Ադի անունով։