Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը

Լուրեր mediaarm 2023-01-19 00:21:00 6819
ruben-vardanyan-2_hSRsV.jpg

Hraparak.am-ը գրում է․ Ենթադրում էի, թե Արցախի պետնախարար, նախկին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցի փակումով փակվել է նաև ընդհանրապես նրա անձի քննարկումը հայաստանյան մեդիահարթակում: Ենթադրում էի նաև, որ Հայաստանում բազմամիլիոն դոլարների ներդրումներ կատարած («Տաթևեր»-ն ու Դիլիջանի դպրոցը և այլն) և համաշխարհային մակարդակով իրավապաշտպան գործունեություն («Ավրորա» նախաձեռնությունը) իրականացնող այդ անձը պետք է հատկապես այս օրերում գտնված համարվեր արցախցիների համար:

Գտնված համարվեր ասելով նկատի ունեմ նրա միջազգային լայն կապերն ու հեղինակությունը գործարար, կրթական և իրավապաշտպան ոլորտներում: Վերջինիս առումով էլ նկատի ունեմ այդ ոլորտի դերակատարների ամենամյա գնահատումը (կարծեմ մինչև 2023 թվականը ներառյալ): Ինչպես նաև նրանց 1 միլիոն դոլարի գումարի տրամադրումը՝ այդ ոլորտի այլ անձանց և կազմակերպություններին ֆինանսավորելու նպատակով: Ընդ որում, ընդունենք թե ոչ, այդ ոլորտում ևս առանց ֆինանսավորման շարունակական աշխատանք ապահովելն անհնար է: Դա որպես նախկինում հասարակական կազմակերպության անդամ և աշխատակից եմ ասում:

Բայց պարզվում է, որ ես չարաչար սխալվել էի: Եվ զարմանալիորեն հասարակության հենց ընդդիմադիր մի հատվածի կողմից է սկսվել ու շարունակվում Ռուբեն Վարդանյանին «սևացնելու» (մեղմ ասած) գործընթացը: Ի դեպ, հենց այդ պատճառով եմ այս պարբերության առաջին նախադասությունում օգտագործել «չարաչար» մակբայը: Որովհետև եթե այդ գործընթացն իրականացվեր գործող իշխանության կողմից, ապա ամեն ինչ հասկանալի կլիներ: Ու ինձ կմնար նրանց ուղղակի արհամարհելը: Սակայն, դժբախտաբար, դա այդպես չէ: Ես հասկանում եմ նաև, թե ինչու է այդպես արվում, բայց չեմ հասկանում այն հանգամանքը, թե ինչպես կարող է դա արվել հենց հիմա: Արվել այն շրջանակի կողմից, որը տեսականորեն անգամ չի կարող անտարբեր լինել Արցախում տիրող իրավիճակի առումով: Եվ չի կարող չհասկանալ, որ Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզարշավը հարված է հենց արցախահայության շահերին: Ինչը նույնն է, թե ջուր լցվի թշնամի երկրի ղեկավարի ջրաղացին:

Օգտագործելով այդ շրջանակի բառապաշարը՝ ասեմ, որ այո, անցյալ տարվա վերջում Արցախի պետնախարար նշանակվելը հերոսական-հայրենասիրական քայլ է Ռուբեն Վարդանյանի կողմից: Որ, այո, նա թողել է իր՝ ոչ թե «փափուկ պալատական», ինչպես ասվում է, կյանքը, այլ գործարար ոլորտը: Որ նա ոչ թե անգլիական լրտես է, ինչպես ֆեյսբուքյան ակտիվիստ հայոց փափկասուն տիկնայք են ենթադրում, այլ մարդ, որ եկել է Արցախի հայապահպանման նպատակով: Հա, ի դեպ, ինքը ոչ միայն գործարար է, այլև բարեգործ:

Նրա հիմնած կամ իր մասնակցությամբ հիմնադրամների միջոցով վերականգնվել են մեր եկեղեցու ռուսաստանյան թեմի, վրացական թեմի, Արցախի թեմի մի շարք եկեղեցիներ: Կրթության ասպարեզում բարեգործական (և ոչ միայն) միջազգային կազմակերպությունների կառավարման խորհրդի անդամ է: Որպես գործարար ինքն անցում է կատարել «վենչուրային բարեգործությանը», ինչը շատ մոտ է սոցիալական ձեռնարկատիրությանը (դրանց մասին կարելի է ծանոթանալ հայկական և ռուսական վիքիպեդիաներում): Այնպես որ հենց այդ անձն, այո, կարող էր գալ Արցախ հանուն Արցախի: Եվ ոչ թե անգլիական վիրտուալ լրտեսի կարգավիճակով: Ի դեպ, Կոռուպցիայի դեմ պայքարի (Ա. Նավալնու ռուսաստանյան) հիմնադրամի մեղադրանքի առումով 2019 թ.-ի սեպտեմբերին ավստրիական դատախաղությունը հայտարարել է, որ հիմքեր չի գտել Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա դիալոգ» առևտրային կազմակերպության օֆշորային ցանցի գործունեության պաշտոնական հետազոտության համար: Սա էլ նրանց համար, ովքեր կփորձեն հայկական արխիվներից հանել ժամանակին իմ գործընկերից մեկի հրապարակած նյութը այդ ընկերության վերաբերյալ:  

Պարզ չէ՞, որ նման մակարդակի անձի գտնվելն Արցախում արդեն խնդիր է թշնամի երկրի ղեկավարի համար: Եվ նա պետք է ամեն ինչ անի Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու նպատակով: Եվ պարզ էր նաև, որ այդ գործընթացին արցախյան իշխանական կամակատարների միջոցով պետք է խառնվեր նաև ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը: Պետք է խառնվեր, քանի որ չէր կարող չկատարեր մի ժամանակվա իր «կիրթ ու կառուցողական գործընկերոջ» ուղղակի հրահանգը: Ինչ մնում է այն հարցերին, թե ով է բերել նրան Արցախ և ինչ գործնական բան է անում այսօր ինքն այնտեղ, ապա, նախ, ինքը փորձում է կարգավորել կյանքը պաշարված տարածքում: Եվ դա անում է հնարավորինս արդյունավետ և ավելին դժվար թե կարողանար անել մեկ ուրիշը: Եվ երկրորդ, եթե Նիկոլն է նրան Արցախ ուղարկողը, որպեսզի Արցախը հանձնի Ադրբեջանին կամ նույնիսկ Անգլիային, ապա որքանո՞վ է այդ քայլը տրամաբանական, եթե այնտեղ արդեն առկա է ԱՀ նախագահ կոչված անձնավորությունը, որը միշտ կատարել է Նիկոլի պատվերները: Իսկ Ռուբեն Վարդանյանը, ինչպես տեսանք, դեմ է գնում թե՛ պաշտոնական Բաքվի և թե՛ պաշտոնական Երևանի ցանկություններինին, և Արցախի նախագահին էլ ստիպում է իր հետ լինել համաքայլ:

Ասեմ, որ բազմաթիվ այլ ֆանտաստիկ հիմնավորումներ են շրջանառվում ֆեյսբուքում ընդդեմ Վարդանյանի, բայց բացարձակ անիմաստ է դրանց անդրադառնալը: Ընդամենն ասեմ, որ ուրիշները զոռով Ռուբենի նման անձին կբերեին Արցախ, իսկ մենք անուններ ենք դնում նրա կամավոր գնալուն: Հա, առկա էր նաև մեկը, որ չեմ կարող չնշել. փաստորեն, տիկնանցից մեկի ասելով, ես ճիշտ այնպիսի նիկոլական եմ, ինչպիսին 3 միլիոն վարչապետներից (Նիկոլի ասած) յուրաքանչյուրը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ