«Ո՞վ է աuել, nր մարդն անպայման ընsանիf պեsf է nւնենա. դա միֆ է». հnգեբան Ալեքuանդր Սվիյաշի

Հասարակական mediaarm 2023-09-15 00:55:00 354
img7418_mjyVD.jpeg

Հիանալի հոգեբան Ալեքսանդր Սվիյաշի մտքերին ծանոթանալով՝ կարելի է գտնել կյանքում ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ: Եվ այսպես՝

Ո՞վ է ասել, որ մարդն անպայման ընտանիք պետք է ունենա: Դա միֆ է, ոչ ավելին: Երջանիկ ամուրին ավելի լավ տեսք ունի, քան այն դժբախտ զույգը, ուր նրանցից յուրաքանչյուրը թե՛ առանձին է տանջվում, թե՛ միմյանց է տանջում:
Դուք անընդհատ ստանալու եք այն, ինչը քննադատում եք, ինչի դեմ պայքարում եք: Եվ այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք փոխել ձեր վերաբերմունքը ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց կամ երևույթների ու հանգամանքների նկատմամբ:

Թույլ տվեք նրանց լինել այնպիսին, ինչպիսին կան իրականում, այլ ոչ այնպիսին, ինչպիսին որ դուք ուզում եք դրանք տեսնել, այսինքն՝ պետք է փոխվեք հենց դուք, այլ ոչ ուրիշները:
Եթե ձեր մեջ սեր է ծնվել ինչ-որ մարդու նկատմամբ, նա ձեզ ոչինչ պարտական չէ:

Զգա քեզ այսօր այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել վաղը:

Տղամարդը նեղանում է իր կնոջից, քանի որ մտածում էր, որ կինը կհասկանա, որ իրեն վաղը սպիտակ վերնաշապիկ է պետք լինելու: Կինն էլ իր հերթին քիթը կախում է, քանի որ կարծում էր՝ ամուսինը գլխի կընկնի իր համար ծաղիկներ գնել: Երեխան վիրավորվում է, երբ ծնողները չեն հասկանում, որ իրեն նոր կոնստրուկտոր է պետք, և այլն:

Հասկանո՞ւմ եք՝ բանն ինչ է. այսինքն՝ սկզբում մենք մտածում ենք, թե ինչպես պետք է ուրիշներն իրենց պահեն, ապա համոզվում ենք, որ նրանք իրենց այդպես չեն պահում: Եվ նեղանում ենք դրա համար: Դա նորմալ է. գժանոցում ավելի վատ բաներ էլ են լինում:
Յուրաքանչյուր մարդ իր համար հորինում է իր թերությունների հավաքածուն, հետո տասնամյակներով տառապում դրա համար:

Դե ինչ, զբաղմունք է:
Փոխել կարող ես միայն ինքդ քեզ, բայց դրա հետ ոչ ոք համաձայն չէ: Ավելի հարմար ու սովորական է քննադատել շրջապատողներին և մարտի նետվել նրանց կատարելագործելու համար:

Եթե ձեր հակառակորդը ձեզ հունից հանելու ելքը գտնում է, պետք է նրան շնորհակալ լինեք, քանի որ նա շոշափել է հենց այն արժեքը, որին դուք չափից դուրս մեծ նշանակություն եք տալիս, այդ պատճառով էլ ցանկացած վիճաբանություն լավ է:

Փաստորեն, դա ձեր իդեալականացրած երևույթների կամ անձանց անվճար ախտորոշումն է, և ոչ միայն դա, այլ նաև բուժումը:
Ձեր սիրելիին հնարավորություն տվեք զբոսնելու առավելագույնս երկար վզկապով: Դա ամենաամուրն ու հուսալին է:
Եթե ձեզ հետ կատարվող բոլոր իրադարձությունների իմաստը փորձեք հասկանալ, ապա հնարավոր է՝ շատ արագ հայտնվեք հոգեբույժի ընդունարանում:
Մեր օրգանիզմը էմոցիոնալ թափոնների աղբաման չէ:

Այն, ինչպես կարողանում է, յուրացնում ու պայքարում է դրանց դեմ, իսկ հետո հանձնվում է: Հիվանդությունն օրգանիզմի բողոքի յուրատեսակ ձև է այն բանի դեմ, որ դուք այն աղբաման եք սարքել:

Կյանքը չի կարող արդար ու անարդար լինել, քանի որ ամեն բան այնտեղ ունի իր պատճառներն ու հետևանքները:
Մեր ոգին պայմանավորվում է մեր կենցաղով: Առողջությունը գլխի մեջ է, այլ ոչ դեղատան:
Մեզ ոչ ձեռնտու ցանկացած իրավիճակ տվայտանքների մեջ ընկնելու առիթ չպիտի լինի, այլ սոսկ տեղի ունեցող իրադարձությունների պատճառների շուրջ մտորելու առիթ:
Բոլորին դուր գալն անլուծելի խնդիր է գոնե կենդանության օրոք:

«Մի մեղադրիր»-ը բոլորովին էլ չի նշանակում, որ դուք պետք է դառնաք այնպիսին, ինչպիսին այն մարդը, ով ձեզ դուր չի գալիս: Դուք կարող եք դառնալ այնպիսին, ինչպիսին որ ուզում եք, բայց կարևոր է շատ չտառապել, եթե ինչ-որ բան չի համընկնում ձեր սպասումների հետ:

Սերը մի սուբստանցիա է, որի առկայության դեպքում բոլորովին էլ սարսափելի չէ սեփական եսասիրության վրայով քայլելը, այլ, ընդհակառակը, երբեմն նույնիսկ հաճելի է:
Կյանքը ընտանեկան զույգերին այնպես է միացնում իրար, որ նրանցից յուրաքանչյուրը քանդի այն արժեքները, որոնք մյուսի մոտ չափից շատ նշանակություն ունեն:

Սովորաբար մենք մոռանում ենք մեր հաջողությունների մասին ու կենտրոնանում ենք անհաջողությունների վրա: Դա սխալ է: Պետք է միշտ հիշել սեփական ձեռքբերումների մասին: Դրանք մեզ նոր հորիզոններ նվաճելու ուժ են տալիս:

Եթե ձեր պատուհանին փակցված են «Կյանքը պայքար է» կամ «Ես երբեք իմ միակին չեմ գտնի» ու նմանատիպ հոռետեսական այլ արտահայտություններ, ապա ձեզ համար, վստահաբար, սիրալիր կերպով կկազմակերպվի այն կյանքը, որի հայտն արդեն իսկ ներկայացրել եք:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ