Ոսկան Սարգսյանը գրում է․ Ավագ Ավագյանը ճանաչված այգեգործական բրիգադի բրիգադիր էր
Ջրհեղեղի զոհերի թվում է Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղի բնակիչ, 1948թվականին ծնված Ավագ Ավագյանը, ում դին գետից հանվել է Պտղավանի մարզադաշտի մոտ։
Ավագ Ավագյանը ծննդով սահմանամերձ Ոսկեվան գյուղից էր, ապրել, արարել է Հաղթանակում։ Նա խորհրդային շրջանում Հայաստանում ճանաչված այգեգործական բրիգադի բրիգադավար էր, ում ղեկավարած բրիգադը գերակատարում էր դեղձի մթերման պլանը։
Ցավալի է, որ բարի մարդ, նշանավոր այգեգործ Ավագ Ավագյանի կյանքը նման ողբերգական ձևով ընդհատվեց։