Ավտոմեքենան գլորվել է ձորը, կա մեկ զոհ
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են․ «Հուլիսի 15-ին, ժամը 21:34-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Infiniti» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ. Մ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 70 մ). ուղևոր Է. Մ.-ն (ծնված 1975 թ.) տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Լ. Մ.-ն (ծնված 1975 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 2017 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել»։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն