Վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինին հեռավար հարց ուղղեց շուշեցի, 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Առաքելյանը.
«Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի անբաժանելի մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում: Եվ կա վտանգ 120 000 արցախահայության ցեղասպանության վտանգ: Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, ձեր խիղճը ձեզ չի՞ տանջում:
Դուք կարող ե՞ք քաղաքական կամք դրսևորել և հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պառակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, մեր հայրենիքի 80 տոկոսի և Շուշիի հանձնում:
Հիմա հարց՝ ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գորիչ՞, թե՞ դավաճան: Միթե՞ դուք չհասկացաք, որ մենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, ուղղվում ենք և ավելի ուժեղ հարվածում:
Եվ չե՞ք վախենում արժանանալ մելիք Ֆրանգուլի ճակատագրին, որի գերեզմանը բոլորն են անպատվում»: