«Նախաձեռնությունը նպատակ ունի մեր սերը ստուգելու մեր ինքնության, պետականության հանդեպ: Ես միշտ ասել եմ՝ ով ասում է՝ Արցախը մերը չի, ինձ համար ինքը հայ չի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնությունը հայի արդարությունը վերականգնելու համար է:
Հիշեցնենք՝ Երևանում մեկնարկել է «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքը: Նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։