Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքնենաները: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2-ը վնասվածքներով տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: