Երեկ՝ մարտի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի 225 կմ-ում, Շինուհայր գյուղի խաչմերուկում BMW X 5 մակնիշի ավտոմեքենան մոտ 150 մետր գլորվերով, հայտնվել է ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեվանքով վարորդը տեղում մահացել է։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ավտոմեքենային մոտենալը բավականին դժվարանցանելի է եղել։ Փրկարարները, Ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ, մեծ դժվարությամբ են մոտեցել ավտոմեքենային։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են մահացած վարորդի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Հենրիկ Հարությունյան է։