Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ շ Ժամը 20:40-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի վիրավոր է, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի մասին Ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։