Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50 սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Ռուբեն Զ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի և 74-ամյա Ալբերտ Խ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռուբեն Զ.-ն տեղում մահացել է, իսկ Ալբերտ Խ.-ն և վերջինիս ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Եվա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: