Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 15-ամյա ուղևորը մահացավ

Լուրեր mediaarm 2024-04-22 10:08:00 3393
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hayky-mahacav_BR8rx.jpg

Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Վ-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու վրա գտնվող կամրջի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Թովմասյանին պատկանող «ԶԻԼ» մակինիշի բեռնատարին

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են Ազատ գետի մեջ: «BMW»-ն կողաշրջվել է:

Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդ Գագիկ Վ.-ն և նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից Հայկ Հ.-ն գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական  վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները սովորում են Արտաշատի թիվ 1-ին դպրոցի 9-րդ դասարանում և նշելիս են եղել «BMW»-ի վարորդի ծննդյան օրը, իսկ հիվանդանոցում Արտաշատի ոստիկաններն ու պարեկները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կանխել են հաշվեհարդարը (վենդետան), քանի որ մահացած երեխայի բարեկամները փորձել են պարզաբանում և հաշվեհարդար տեսնել «BMW»-ի վարորդի հարազատների հետ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխաներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
goroskop_LZFED.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 4-ի համար

gaz-chi-linelu_3A6QK.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

jur-chi-linelu-1_rt8ZO.jpg

Վաղը ջուր չի լինելու

erevan-moskva_ya54b.jpg

Որքան արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը

krakocner_3fHWV.jpg

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Երևանում

romela-gevorg_dQZRW.jpg

Ռոմելան ու Գևորգը այլև չեն թաքցնում իրենց սերը. Դերասանուհու հրապարակումը բաժանումից հետո

rubli-3_-tNHY.jpg

Դոլարը էժանացավ, Ռուբլին թանկացավ

avtovtar-3_T8DQ0.jpg

Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ ՖՈՏՈ

andzrev_Va80F.jpg

Որքան կպահպանվի անձրևային եղանակը

kensatosak_CuJO_.jpg

Հայտնի է՝ երբ կվճարվի մայիս ամսվա կենսաթոշակը

kiranc-3_bIFVt.jpg

Կիրանց տանող ճանապարհը բացվել է

ka-zoh_DoMdh.jpg

Ողբերգական ավտովթարի հետևանքում կա զոհ․ ՖՈՏՈ

gazanjatum-4_-C53h.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

jranjatum-3_x0KBm.jpg

Մինչև 22:00 ջուր չի լինելու

avtovtar-2_vHh9p.jpg

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. Մեքենան հայտնվել է ձորում

lilian-mahacav_gjF1L.jpg

Ակտիվ, աշխույժ, առույգ երեխա էր․ Նոր մանրամասներ 13-ամյա Լիլյա Դավթյանի մահվան դեպքից

davit-1_UVSnT.jpg

Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավ

gevorg-kristi-2_be_7b.jpg

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

artakarg-depq-1_fL9KY.jpg

Արտակարգ․ Երևանում պայթյուն է տեղի ունեցել

rubli-2_QjCO_.jpg

Ռուբլու փոխարժեքը թանկացավ

luys-chi-linelu-2_kOXzh.jpg

Այսօր լույս չի լինելու հետևյալ հասցեներում

harcakum_sA7UR.jpg

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում

astxagushak_Puik7.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 2-ի համար

jranjatum_VmKnC.jpg

Ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

mankapartez_RMIfM.jpg

Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում