Շոգից  մահացած երեխաների մորը մեղադրանք են ուզում առաջադրել

Իրադարձային mediaarm 2023-07-13 22:01:00 1677
shog-erexa_xlbk-.jpg

Hraparak.am-ը գրում է․ Արցախում Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազության հսկողությամբ քրեական գործ է հարուցվել 3 եւ 6 տարեկան երեխաների մահվան առթիվ։ Արցախի քննչական կոմիտեի հաղորդագրությունից երեւում է, որ քննիչների թիրախում երեխաների մայրն է։

Գործը, ըստ տարածած հաղորդագրության, հարուցվել է ԱՀ ՔՕ 108-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը» և 176-րդ հոդվածով՝ «Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը»։ 

Փաստորեն, երկու երեխաների կորուստը Արցախի քննչական մարմինները փոքր պատիժ են համարել և որոշել են նաև բանտ ուղարկել երկու զավակին ողբերգորեն կորցրած կնոջը։ «Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ երեխաները տանը չեն: Այնուհետև, հուլիսի 08-ին ժամը 07:30-ին, անչափահասներ Գ.Ն.-ն և Լ.Ն.-ն հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ-4 հասցեի մոտ կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում», - ասված է հաղորդագրության մեջ: 

Ինչպես ավելի շուտ էին հայտնել, երեխաների մահվան պատճառը բարձր ջերմաստիճանն է եղել ավտոմեքենայի ներսում։ Ըստ արցախցիների շրջանում պտտվող խոսակցությունների, ջերմաստիճանը մեքենայում եղել է  մոտ 70 աստիճան։ Բնակիչների մի մասը չի հավատում այս վարկածին։ «Իբրեւ թե, շոգից են խեղդվել, բայց ո՞նց եղավ, որ երեխաները լաց չեղան, կամ՝ էդ գյուղը Մարտակերտից հեռու է, ո՞նց են էդ երեխաները հասել այնտեղ, ու ոչ ոք նրանց չի  նկատել։ Հնարավոր է, ինչ-որ բան գաղտնի են  պահում, որ խուճապ չառաջացնեն», - ասում է բուժաշխատող Մ․ Զ-ն։ 

Արցախցիներն արդեն իրենց դատն արել են հօգուտ երեխաների մոր։ Մարդիկ իրար են փոխանցում տելեգրամ ալիքներում պտտվող գրառում այն մասին, որ եթե երեխաները կուշտ լինեին, մայրը ստիպված չէր լինի այդքան հեռու գնալ սնունդ հայթայթելու։ «Եթե տրանսպորտն աշխատեր, մայրը երեխաներին իր հետ կտաներ, եթե լիներ վառելանյութ, վարորդը իր մեքենային ավելի շուտ կմոտենար, եթե․․եթե։ Բայց Արցախում այդ ամենը չկա ադրբեջանական շրջափակման պատճառով, և երեխաներին հայտնաբերել են միայն մեկ օր անց, շոգից մահացած վիճակում», ասում են արցախցիները։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ