Այսօր՝ փետրվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել է 7 տրանսպորտային միջոց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով Պարեկային ծառայության երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների, ինչպես նաև դեպքի վայրից հեռացած 2 մեքենաների վարորդների ինքնությունը, ովքեր վթարից հետո չսպասելով պարեկներին, հեռացել են։
Վթարի պատճառով երթևեկութունը դարձել է դադաղընթաց, և խցանումը հասնում է մինչև Աբովյան պուրակ։