Շիրակի մարզի պարեկները փրկել են 2,5 ամյա երեխայի կյանքը

Իրադարձային mediaarm 2023-03-21 15:12:00 423
parek-2_GCp0i.jpg

Այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սերգեյ Մուրադյանն ու Մնացական Դավթյանը Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ  նրանց է մոտեցել Audi A4 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և հայտնել, որ իր կինն ու 2,5 տարեկան տղան գնտվում են ավտոմեքենայում, և երեխան ծայրահեղ ծանր վիճակում է, ջերմում է, առաջացել են շնչառական խնդիրներ։ Եվ քանի որ ինքը լարված է, դժվարությամբ է ավտոմքենան վարում։ Եվ խնդրել է պարեկներին, որպեսզի երեխային տեղափոխեն հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներ Ս․ Մուրադյանն ու Մ․ Դավթյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով մորն ու երեխային տեղափոխում են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ էլ բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանն ու մարդ լինելու կոչմանը, տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում երեխային։

Այս պահին էլ պատրաստվում են երեխային շտապօգնության ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» կամ «Արաբկիր» բժշկական կենտրոն։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հայրը իր շնորհակալանքի ու երախտիքի խոսքն էր ուղղում պարեկներին ու բժիշկներին, ասելով․ «Ճիշտ էր, որ մոտեցանք պարեկներին։ Թե չէ ես բավականին լարված էի մեքենան վարում։ Ամեն վայրկյան մտածում էի՝ շուտ երեխայիս հասցնեմ հիվանդանոց։

Լարվածության հետևանքով մարմնովս դող էր անցնում։ Լավ էր՝ Սայաթ-Նովա փողոցում տեսա պարեկների ավտոմեքենան, որ մեզ հանդիպակաց էր գտնվում, մոտեցա ու խնդրեցի։ Եվ նրանք օգնեցին, կնոջս ու երեխայիս այդ 3,5 կմ-անոց ճանապարհն ապահով հասցրեցին հիվանդանոց։ Թե չէ՝ չեմ պատկերացնում, թե ես ինչպես ու երբ կհասնեի հիվանդանոց։ Իսկ ամեն վայրկյանը թանկ էր։ Հիվանդանոցում էլ իրենց բարձրության վրա գտնվեցին բժիշկները։ Հիմա սպասում ենք, որ երեխային կտեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը»։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ