Կոտայքի մարզում կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Այս մասին տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ հաստատելով 2 զոհվածի մասին տեղեկությունը:
«Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշեց ՊՆ խոսնակը: