Հունվարի 1-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում, ինչպես հայտնի է, հրդեհ էր բռնկվել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական հերթական նիստին քիչ առաջ անդրադարձավ վերոնշյալին:
«Այրված տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը:
Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն դրանցից օգտվելու ձևը»,- ասաց նա: