Նոր մանրամասներ՝ «Դեգուստո»-ի մոտ տեղի ունեցած սպանությունից

Իրադարձային mediaarm 2023-01-07 15:41:00 462
degusto_IRebk.jpg

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խմբի հետ՝ բաժնի պետ Վազգեն Մաունկյանի, բաժնի պետի տեղակալ Հուսիկ Կարապետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուբեն Մարտիկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Արծրուն Առաքելյանի և ավագ դատախազներ Արմեն Երիցյանի ու Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ աշխատանքներ, պարզել են երեկ՝ հունվարի 6-ին, Երևանում «Դեգուստո» արագ սննդի կետի մոտից հիվանդանոցներ տեղափոխված մահացածի և 3 վիրավորների ինքնությունները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ թուլակողային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ուսահոդի հոդախախտ» ախտորոշմամբ Երևանի բնակիչ 20-ամյա Սպարտակ Հ․-ն։ 

«Ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Համլետ Հ․-ն։ Նույն հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Զ․-ն, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ 

Պարզվել է նաև, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Մ․-ն, 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների հարազատները ոստիկաներին ու քննիչներին հայտնել են, որ նշված անձինք դանակահարվել են Պարույր Սևակի փողոցի 92 հասցեում գործող «Դեգուստո» արագ սննդի կետի մոտ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչները, դատախազության աշխատակիցներն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Նարեկ Տեր-Բ․-ն, 19-ամյա Անդրանիկ Մ․-ն, 20-ամյա Հակոբ Ա․-ն, 24-ամյա Աշոտ Ե․-ն և 18-ամյա Էդգար Ա․-ն Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում նշված արագ սննդի կետի դիմաց վիճաբանել են Դավիթ Մ․-ի, Սպարտակ Հ․-ի, Համլետ Հ․-ի և Արմեն Զ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել։

Ու այդ ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը, ում անունը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, իր մոտ եղած դանակով մարմնական վանսվածքներ է հասցրել վիրավորներին, ինչի հետևանքով Արմեն Զ․-ն մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վիճաբանության մասնակիցների մի մասին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Աշոտ Ե-ին և ներկայացրել քննչական բաժին։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ