Հուլիսի 11-ին՝ ժամը 08:25-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ.-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:
Պարզվել է, որ և՛ վարորդները, և՛ վիրավորները ՀՀ ՊՆ զորամասի ծառայողներ են: