«Երբ Սամվել Բաբայանն Արցախում էր, ասում էր՝ իշխանությունը հանձնեք ինձ, ամեն ինչ կանեմ:
Նա ուներ ծրագիր, որ կարում էր ստեղծված իրավիճակից դուրս գալ, բայց էլի չհանձնեցին»,- 24TV-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, թե նախկին նախագահները գերադասեցին Ղարաբաղը հանձնել, բայց իշխանությունը չտալ Բաբայանին:
Դիտարկմանը՝ այդ մարդիկ այսօր գտնվում են Բաքվի բանտում, իրենք մինչև վերջ մնացել են Արցախում, ասել է. «
Իրենք չգիտեին, իրենց պայմանավորվածությունը որ եղել է՝ չեն մտածել, որ կլինեն Բաքվում, իրենք մտածել են, որ կլինեն Մոսկվայում»: