|
Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Խորքային տեղեկություններ, որ ստացա վերջին 1 ժամվա ընթացքում մի քանի երկրների իմ հավաստի աղբյուրներից․ *Խոսք լինել չի կարող մարդկանց տարհանելու մասին, քանի որ դա է թշնամու նպատակը, իսկ այս իրավիճակում Ադրբեջանի և Թուրքիայի ծրագիրը կազմված է այնպես, որ մինչև մայիսի 14-ը Արցախն ամբողջությամբ հայաթափվի մարդկանց սեփական կամքով և առանց բռնության։ Ըստ իմ ստացած տեղեկության՝ Արցախում քննարկվում է հնարավոր նախագիծ միջազգային խաղաղապահ ուժեր հրավիրելու համար։ Եթե ռուսական կողմը չի կարող (Մոսկվայից դեռևս թույլ չեն տալիս) կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել մեր անվտանգությունը, ապա գուցե նրանց փոխարինեն այլ երկրների խաղաղապահ ուժեր։ Ռուսները կարող են մեր բարեկամը լինել, բայց մեր երկրից թանկ ոչինչ չկա։ *Մյուս կողմից մեկ այլ երկրի հավաստի աղբյուրից ստացած տեղեկությունն ասում է, որ առաջիկա 1-2 օրում Ադրբեջանը կբացի Շուշի-Քարինտակ խաչմերուկը և կհեռացնի այսպես կոչված «էկոակտիվիստներին»։ Նրանք իրենց գործը ավարտել են, հիմա ժամանակն է անցնելու եզրափակիչ փուլին։ ** Այս պահին մեծ պատերազմի ծրագիր չկա, բայց մինչև ապրիլի վերջ Ադրբեջանը ամեն կերպ ահաբեկելու է արցախցիներին՝ ստիպելով համատարած լքել հայրենիքը։ Եթե դիմացանք այդ հոգեբանական ճնշմանը, ապա այս պայքարում հաջողության նժարը սկսելու է մեր կողմ թեքվել։ ***Թուրքիայի բանակը պատրաստվում է միանալ Իրանի վրա հարձակմանը, ինչը սկսվելու է Ադրբեջանից՝ Իսրայելի աջակցությամբ։ - Մենք պարտավոր ենք դիմանալ։ |