Այսօր՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում բախվել են 32-ամյա Անահիտ Գ․-ի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Էդվարդ Մ․-ի վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում առաջին բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների թիվ 12 բրիգադի կողմից, որից հետո վիրավորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսն էլ հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Գ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Kia-ի վարորդը, ով Ազատության պողոտայից մտել է չթույլատրելի հատված, վթարային իրավիճակ ստեղծել Volkswagen-ի վարորդի համար, ապա բախվել նրան։