«Մենք սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները: Շրջաններից էլ պիտի շարասյուներով գան Երևան, որովհետև այս կենտրոնում է հարցը լուծվելու:
Մենք ստեղծել ենք կոմիտե, առայժմ այն ունի 5 անդամ` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և ես` Վազգեն Մանուկյան»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Վազգեն Մանուկյանը: