Մենք Հայաստանում ենք, ասեք, որ մեզ էլ չփնտրեն

Լուրեր mediaarm 2023-11-15 16:09:00 2628
img9735_qYcZK.jpeg

Արցախից բռնի տեղահանության առաջին օրերին համացանցի հայկական տիրույթում հայտնվեց այս զույգի լուսանկարը, որի միջոցով վերջիններս որոնվում էին հարազատների կողմից, գրում է MediaHub-ը։

Նշվում էր, որ Արթուրն ու Անժելիկան Մարտունու շրջանի Սոս գյուղից են, տարհանման ժամանակ կորել են, ու որևէ տեղեկություն չունեն։ 

Առ այսօր լուսանկարը շարունակվում է պտտվել մամուլում և հայ օգտատերերի էջերում։ MediaHub-ը կապ է հաստատել զույգի հետ և լսել նրանց պատմությունը։ 

Արթուրը պատմել է, որ երբ Մարտունու շրջանը տարհանել են, մեծ դժվարություններով, ընդամենը 10 օրական երեխայի հետ իրենք հասել են Ստեփանակերտ, մնացել ծանոթի տանը, մինչև վառելիք կհայթայթեին ու կճանապարհվեին Հայաստան։ Այդ ընթացքում, շուրջ 3 օր կապի խնդրի պատճառով, հնարավոր չէր իմանալ Արթուրի ու Անժելիկայի տեղը։ 

Անցած ճանապարհի մասին չեն էլ ուզում պատմել: «Դաժան էր ու շատ դժվար նորածին երեխայի հետ, ամենաշատը երեխայի անվտանգության համար ենք անհանգստացել», - ասել է երիտասարդ մայրը։

Արթուրն ու Անժելիկան միայն այստեղ են պարզել, որ լրատվական ու սոցիալական մեդիայում իրենք որոնվում են։

«Այդ օրերին իրավիճակը, գիտե՞ք, շատ խառն էր, քանի որ բնակչության մեծ մասը անտառներով է հասել Ստեփանակերտ, հարազատներն իրար կորցրել են, մի մասին չի հաջողվել փրկվել։ Մեր բարեկամներն էլ մեզ համար են անհանգստացել: Դա էր պատճառը, որ մեզ էլ սկսեցին փնտրել։ Ու, այդպես, մեր լուսանկարը տարածվեց համացանցով։ Ուզում եմ՝ ասեք բոլորին, որ էլ չփնտրեն, մենք ողջ ենք ու գտնվում ենք Հայաստանում», - ասել է Արթուրը։ 

Զույգն այժմ վարձակալական հիմունքներով ապրում է Երևանում, հիմնական աշխատանք դեռ չունեն։

Անժելիկան առայժմ տան պայմաններում դիմահարդարում է անում, իսկ Արթուրը՝ աշխատանք փնտրում։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ