Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ավելի քան 15 ժամկետային զինծառայող հրդեհի պատճառով զոհվել է:
Զոհված Գագիկ Բարսեղյանի քույրը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ եղբայրը Գերմանիայից ժամանել էր Հայաստան՝ զինվորական պարտքը կատարելու:
Երիտասարդի ծնողներն այժմ Գերմանիայում են, հայրն այսօր լուրն իմանալուն պես հրաժարվել է Գերմանիայի քաղաքացիությունից, իսկ ահա մայրը ոչ մի ձևով Հայաստան գալ չի կարողանում։
Զոհվածի քույրը նաև հավելեց հետևյալը. «Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Սա աններելի դեպք է, որի հետ մենք չենք հաշտվի երբեք: Միշտ սպասելու ենք նրան», - ասաց նա:

