«Մամա, ես տեսել եմ, թե ինչպես է Միքայելը մահանում…»

Իրադարձային mediaarm 2024-01-15 11:01:00 249
2-erexa-en-mahacel_DIT30.jpg

Զարինե Ղազարյանը սարսափելի դրվագներ է հիշում սեպտեմբերի 19-ին իր ընտանիքի հետ կատարվածից։ Ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով նրա 2 որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը զոհվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

Կինը MediaHub-ին պատմում է, որ այդ օրն իր 4 տղաները՝ Միքայելը, Նվերը, 6-ամյա Սեյրանն ու մեկ տարեկան Կարենը միասին են եղել տանը, երբ սկսվել է պատերազմը։ Ինքը, գյուղից ևս մի քանի հոգի հերթական անգամ ոտքով գնացել են Ասկերան՝ հաց և ուտելիք բերելու։

«Արցախը շրջափակման մեջ էր, խանութները դատարկ։ Հայթայթում էինք ինչ կարող ենք։ Գնալիս, երեխաներն ասացին՝ «մամա, հետդ շոկոլադ կբերես», որն այդպես էլ չհասցրի»,-արտասվում է 33-ամյա կինը։ «Պատերազմի առաջին կրակոցները երբ լսեցի, անմիջապես զանգել եմ մեր համայնքի ղեկավարին, աղաչել, որ երեխաներին տեր կանգնի, մենակ չմնան, կվախենան։ Ես պատրաստվում էի ոտքով նորից գնալ Սառնաղբյուր, չթողեցին, ասացին վիճակը շատ վատ է, կրակում են ամեն տեղ, գյուղապետն էլ վստահեցրեց, որ իր հետ են արդեն երեխաները»։

Գարիկ Ալեքսանյանն իր ընտանիքի անդամներին, գյուղի երեխաներին ու մյուս բնակիչներին տարհանել ու տեղափոխել է անտառ, որտեղ ադրբեջանական զինուժը ժամերով կրակել է այդ ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ ու զոհեր շատ է ունեցել Սառնաղբյուրը։ Գյուղի աղջիկներից մեկն, իբրև ապացույց, իր հեռախոսով մի քանի րոպեանոց տեսանյութ է նկարահանել։ Ավելի ուշ Զարինեն տեսել է. «Խելագարվել եմ, երբ տեսել եմ․ առաջին կադրերում երեխաներս ձեռքերն առաջ բերած դեպի երկինք էին նայում, աղոթում։ Հաջորդ կադրում՝ Միքայելս արնաքամ էր լինում»,-արտասվում է մայրը, փոշմանում, որ դիտել է տեսանյութը։

Նույն օրը ադրբեջանական զինուժի անդադար հարվածներից տեղում մահացու վիրավորում են ստանում Զարիների 2 որդիները, գյուղապետի 15-ամյա տղան՝ Դավիթը, հայրն ու կնոջ մայրը՝ Գոհարը: «Ես Ասկերանում եմ եղել, երբ շտապ օգնության մեքենան Սառնաղբյուրից իջեցրեց վիրավորներին, նրանց մեջ նաև իմ 6-ամյա որդին էր՝ Սեյրանը։ Ես գոռում էի ո՞ւր են երեխաներս, որտե՞ղ են մյուսները, բայց հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ես ուշաթափվել եմ։ Բժիշկներն անընդհատ ինձ սրսկում էին, որ քնեմ, երևի գիտեին, որ չեմ դիմանա։ Մյուս տղաս՝ Սեյրանը, երբ արդեն ուշքի էի եկել, հիվանդանոցում ասաց՝ «մամա, ես տեսել եմ, թե ինչպես է Միքայելը մահանում, իսկ Նվոյին չեմ տեսել»,- հիշում է Զարինեն կյանքի սարսափելի դրվագը։

Զոհվելուց 4 օր անց միայն հաջողվեց դիերն իջեցնել գյուղից։ 8-ամյա Նվերին և 10-ամյա Միքայելին ծնողները հուղարկավորել են Մասիսում։ Ընտանիքը սկզբնական շրջանում հաստատվել էր այնտեղ, բայց տանտերը բնակարանը վերանորոգելու պատճառով խնդրել է նրանց դուրս գալ։ Զարինեն այժմ ամուսնու և մանկահասակ 2 որդիների հետ ապրում է Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղում։ 6-ամյա Սեյրանը բեկորային բազմաթիվ վիրավորում ստանալուց հետո, մինչ օրս շարունակում է բուժվել։

Ղազարյանների ընտանիքը սոցիալական ու դրամական աջակցության կարիք ունի։ Երեխաներին հասանելիք նպաստն առայժմ չեն տրամադրում…

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ