Երեկ՝ մարտի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 21:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Վիրաբ Հ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 37-ամյա Կարեն Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։