Ցավով տեղեկացանք, որ Սյունիքում զորացրված զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարից մահացածներից է Իջևան համայնքի բնակիչ Արմեն Մամյանը»։
Այս մասին հայտնում են Իջեւանի քաղաքապետարանից։
«Ցավակցում, ուժ և տոկունություն ենք մաղթում մահացածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-նշված է համայնքապետարանի էջից հրապարակված գրառման մեջ: