Ճոճկանեցի հանգուցյալին փրկարարները գետի մի ափից մյուսը ճոպանով տեղափոխեցին։
90-ամյա կինը մահացել էր Ճոճկան գյուղում, որն աշխարհից կտրված է Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով։
Նրան Ալավերդու գերեզմանոցում հուղարկավորելու համար կարիք եղավ փրկարարների օգնությունը։
Նման ճանապարհ անցան նաև հանգցյալի մի քանի հարազատ։