Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Լուրեր mediaarm 2023-04-19 15:55:00 210
3b69274f-6d4a-4b87-b4d3-e7b3cabd8c12_-07cE.jpeg

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդիականացման նպատակով ՃՈ էլեկտրոնային հարթակում roadpolice.am կատարվել է համալրում։

«Մասնավորապես, փոփոխության արդյունքում տրանսպորտային միջոցին շահագործող կցելու նոր գործիքակազմ է ստեղծվել այն իրավաբանական անձանց համար, որոնք ունեն նոր նմուշի նույնականացման քարտ (ID card՝ առանց չիպի) և ակտիվացրել են բջջային նույնականացման քարտ (mobile ID)։ Իրավաբանական անձը բջջային նույնականացման քարտը (mobile ID) ստանալուց և ակտիվացնելուց հետո roadpolice.am հարթակից պետք է ընտրի «Իրավաբանական անձանց մուտք» -«Մուտք բջջային նույնականացման քարտով» դաշտերն ըստ հերթականության և լրացնի համակարգի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ տվյալները։

Տվյալների նույնականացումը հաջողությամբ ավարտվելուց հետո ընտրված հեռախոսահամարին ստացվում է մուտքի թույլտվությունը հավաստող SMS հաղորդագրություն, ապա ընդունելուց հետո կստացվի նաև մեկանգամյա կիրառվող հաստատման կոդ, որը համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո իրավաբանական անձը հնարավորություն կունենա կատարել շահագործող կցելու և կցված շահագործողին դադարեցնելու գործողությունները։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վերոնշյալ քայլերը պետք է կրկնել նույնությամբ յուրաքանչյուր նոր հաջորդող մուտքի դեպքում։
Հիշեցնենք, որ այն իրավաբանական անձինք, որոնք ունեն հին նմուշի նույնականացման քարտ (ID card՝ չիպի առկայությամբ), ապա տվյալ պարագայում հարթակից օգտվելու կանոնները մնում են նախկին տարբերակով»,-ասվում է հաղորդագրությունում:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ