Տվերի մարզում վթարի է ենթարկվել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամ։ Նախնական տեղեկություններով՝ բոլորը մահացել են։
Ուղևորների ցուցակում նշված է նաև Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անուն-ազգանունը։