Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որտեղ մասնավորապես ասված է.
- Մինչև 2024-ի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո, պետք է ծանոթանան Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով: