Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալներով պահեստային տարածքում այրվում է 6000 քմ հատված։ Դեպքի վայր է մեկնել թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 3» կանչ, դեպքի վայր են մեկնել թիվ 2, թիվ 3, թիվ 7 և թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և ճգնաժամայաին կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Այս պահին մեծ թվով հրշեջներ, ոստիկաններ, քաղաքացիներ պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից։