Նեպալյան Yeti Airlines ավիաընկերության ATR 72 մարդատար ինքնաթիռը կիրակի օրը կործանվել է Նեպալի Պոխարա քաղաքի մոտ։
Այս մասին հայտնում է Kathmandu Post թերթը։
Ինքնաթիռում եղել է 68 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։
Վթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ։
Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սուդարշան Բարտոլայի խոսքով՝ «դեռ հայտնի չէ՝ կա՞ն արդյոք ինքնաթիռի կործանումից փրկվածներ»։