Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 11 տուժածներից 5-ը երեխաներ են, որոնցից 3-ը՝ մինչև 4 տարեկան, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Infiniti» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ 75-ամյա Ֆ. Ս.-ն, 53-ամյա Տ. Պ.-ն, 30-ամյա Գ. Բ.-ն, 15-ամյա Վ. Բ.-ն, 3-ամյա Ա. Բ.-ն, ինչպես նաև «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ 4-ամյա Ա. Դ.-ն, 2023թ․ ծնված Մ. Դ.-ն, 33-ամյա Մ. Հ.-ն, 14-ամյա Հ. Պ.-ն, 56-ամյա Ս. Պ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Հիշեցնենք,որ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դիլիջանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: