Հրաշալի օր է սպասվում,երջանակության անիվը կթեքվի ձեր կողմ.աստղագուշակ հուլիսի 27-ի համար

LifeStyle mediaarm 2024-07-27 09:46:00 972
astgagusak-4_4d0bS.jpg

Խոյ: Այսօր հնարավոր են հաջող զուգադիպություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան կյանքի կոչել այն բոլոր մտահաղացումները, որոնք հանգամանքների պատճառով անվերջ հետաձգվել են:Անգամ ավելի հզոր մրցակցի հետ պայքարից հաղթող դուրս կգաք, եթե ճիշտ պահին խորամանկության դիմեք: Կենսական ներուժը բարձր է, հոգնածություն չեք զգա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ակտիվ հանգստի, սպորտային մարզումների, կարճ ուղևորությունների համար:

Ցուլ: Զգացմունքային դաշտն անկայուն է: Անգամ ամենահանգիստ Ցուլերն այսօր հեշտությամբ են կորցնում հավասարակշռությունը, ենթարկվում սադրանքներին: Փորձեք սահմանափակել շփումները, խուսափեք առնչվել նրանց հետ , ովքեր նյարդայնացնում են ձեզ, պատեհ-անպատեհ հիշեցնում ՝ձեր թերությունների և թուլությունների մասին: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են շռայլությունների, հաճախ կորցնում են չափի զգացումը: Խորհուրդ է տրվում հրաժարվել չծրագրված ուղևորություններից:

Երկվորյակ: Փորձեք ավարտին հասցնել, շաբաթվա ընթացքում ձեռնարկած, բոլոր գործերը: Հետագայում ժամանակը չի բավականացնի դրանց անդրադառնալու համար: Հնարավոր են գործնական նոր առաջարկներ: Խնդիրների առջև կկանգնեք, որոնց լուծման համար որոշ ջանքեր կպահանջվեն:Կարող եք հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատել, եթե միջոցառումների մասնակցելու հրավերները չմերժեք: Օրվա երկրորդ կեսին ցանկություն կունենաք առանձնանալ և միայնության մեջ վայելել ձեր հանգիստը, նաև մտորել այն ամենի շուրջ , ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կսկսեք ապագայի համար ծագրեր կազմեք:

Խեցգետին: Առավոտը բարեհաջող կանցնի բոլոր նրանց համար , ովքեր կարևոր գործնական հանդիպումներ կունենան , բանակցություններ կվարեն: Իսկ նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր այդ ժամանակահատվածը կնվիրեն սիրային ժամադրություններին, դժգոհելու առիթ ևս չեն ունենա: Օրվա մնացած մասն իր հետ մի շարք անախորժություններ կբերի: Հնարավոր են տարաձայնություններ, վեճեր, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, հնարավոր է որոշ քրոնիկական հիվանդությունների սրացում: Ուղևորությունների մեկնել չարժե: Զերծ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Խնայեք ինքներդ ձեզ:

Առյուծ: Լարված օր է սպասվում: Ընթացիկ հարցերի վրա կենտրոնանալ չի ստացվի: Որքան էլ փորձեք ուշադիր լինել, միևնույն է, անվերջ ինչ-որ բան տեսադաշտից բաց կթողնեք, վրիպումներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ վեճերի մեջ կներքաշվեն, լեզու չեն գտնի նրանց հետ, ում միշտ աջակցել են: Նոր նախագծեր կազմել չարժե: Կարող եք նախապատրաստական աշխատանքներ տանել, համախոհների հետ ծրագրեր քննարկել: Տրված խոստումներին լուրջ մի վերաբերվեք, անգամ լուրջ և բարեսիրտ մարդիկ, այսօր կդժվարանան իրենց խոսքին տեր կանգնել:

Կույս: Բարեհաջող օր է միանգամայն նոր գործեր սկսելու համար: Այդպիսով հնարավորություն կունենաք դրսևորել, մինչ օրս թաքնված, ձեր տաղանդներն ու հմտությունները: Նոր ծանոթություններ հաստատելու, սրտեր նվաճելու առիթը բաց մի թողեք: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ձեր ուշադրությունը կգրավեն անսովոր, օրիգինալ իրեր, որոնց ձեռք բերման համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է շփումների համար: Կստացվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում չեք համակրում, ովքեր անվերջ հակառակվում են ձեզ: Հաշտության եզրեր կգտնեք մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել եք:

Կշեռք: Թեև աշխատանքում որոշ դժվարություններ կծագեն, միևնույն է, ճիշտ ժամանակին կհասցնեք լուծել բոլոր հարցերը և մասնագիտական հաջողությունների հասնել: Մինչ շրջապատում բոլորն անվերջ վիճում են, ինքներդ անհապաղ գործի կանցնեք և, ուշադրություն չդարձնելով այդ ամենին, ցանկալի արդյունքների կհասնեք: Ֆինանսական որոշ գործեր կարող են հետաձգվել: Որքան էլ տարվեք աշխատանքով , մի մոռացեք, որ մտերիմները ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Երեկոյան փորձեք լիցքաթափվել: Սիրային ժամադրությունները չեն հիասթափեցնի, եթե որոշ ջանքեր գործադրեք:

Կարիճ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը հրաշալի կդասավորվի: Խստապահանջ եք ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքներդ ձեր հանդեպ: Ջանք ու եռանդ չեք խնայում ծրագրերն իրագործելու, նպատակներին հասնելու համար, և ստացված արդյունքները հաճախ գերազանցում են ձեր սպասելիքները: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Անձնական հարաբերությունները ներդաշնակ են: Կոնֆլիկտներ չեն ծագի: Միակ խնդիրն այն է, որ չափից շատ եք զբաղված ձեր գործերով : Կարող եք կարճ ուղևորության մեկնել, իսկ երկար ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել:

Աղեղնավոր: Այսօր այն օրն է, երբ կարելի է օգուտ քաղել անգամ ամենահամարձակ մտահաղացումներից: Ճիշտ եք գնահատում իրավիճակը: Հասկանում եք, թե ում հետ է պետք համագործակցել, ինչ ներդրումներ կատարել, ինչ համաձայնագրեր ստորագրել և այլն: Պատահական չէ, որ ձեզնից խորհուրդ կհարցնեն նրանք, ովքեր ավելի փորձառու են: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Եսասիրություն կդրսևորեք, սակայն չափի զգացումը չեք կորցնի և հանդիմանության չեք արժանանա: Հրաշալի օր է բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար:

Այծեղջյուր: Կտրուկ քայլեր մի ձեռնարկեք, ծրագրերը մի փոխեք, շարունակեք համագործակցել նրանց հետ, ովքեր ձեզ երբեք հուսախաբ չեն արել: Հավատարիմ եք սեփական նախասիրություններին, սկզբունքներին, ինչը ձեզ ավելի գրավիչ է դարձնում, օգնում է արժանանալ շատերի համակրանքին :Մտերիմները ձեզ վստահում են և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում: Ընտանեկան խնդիրներին լուրջ մոտեցեք: Հնարավոր են ազգականների անսպասելի այցելություններ, մանկության ընկերների հետ հանդիպումներ: Ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չեն ծագի:

Ջրհոս: Այն ամենը, ինչի մասին միայն երազել եք կիրականանա: Սակայն թուլանալ և անգործության մատնվել չարժե: Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել, վճռական քայլեր ձեռնարկել: Այսօր կհաջողվի շահեկան գործարքներ կնքել: Կենսական ներուժը ցածր է: Առողջական լուրջ խնդիրներ չեն ծագի: Օրվա վերջում կարող եք հոգնածություն զգալ: Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Ձկներ: Հրաշալի օր է աշխատելու , որոշ ստեղծագործական հարցեր կարգավորելու համար: Չեք շեղվի այն ամենից, ինչն իրոք կարևոր է ձեզ համար: Կգործեք և որոշումներ կկայացնեք ինքնուրույն: Կվերլուծեք ստեղծված իրավիճակը և ճիշտ հետևություններ կանեք: Նշանի ներկայացուցիչները լի են էներգիայով, կհասցնեն բոլոր գործերն ավարտին հասցնել: Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ, կարող եք այնպիսի տեղեկություն ստանալ, ինչը կստիպի հիասթափվել սիրելի մարդուց և կփչացնի ձեր տրամադրությունը: Նոր ծանոթների հետ առավել զգույշ եղեք, այսօր չափից շատ դյուրահավատ եք, ինչն ամենևին էլ ձեր օգտին չէ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ