Ո՞վ է իրական շահառուն. հունվարի 1-ից հայտարարագիր ներկայացնելը պարտադիր է

Լուրեր mediaarm 2023-01-03 15:48:00 27147
haytararagir_YYjhE.jpg

Բոլոր իրավաբանական անձինք 2023 թվականի հունվարի 1-ից պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: Այս մասին հայտարարում է ՀՀ Արդարադատության նախարարությունը:

Ովքե՞ր պետք է ներկայացնեն իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը։

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր այսուհետ պետք է ներկայացնեն նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կազմակերպությունները։ Ընդ որում, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակն ընդլայնվում է 3 փուլով․

1-ին փուլ՝ 2021թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմակերպությունները։

2-րդ փուլ՝ 2022թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն Հայաստանի տարածքում գրանցված բոլոր առևտրային կազմակերպությունները, բացառությամբ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների։

3-րդ փուլ՝ 2023թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն ու ոչ առևտրային կազմակերպությունները։

Ո՞վ է իրական շահառուն։

Իրավաբանական անձի իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին փաստացի պատկանում է կազմակերպությունը կամ որն իրականում վերահսկում է կազմակերպությունը: Իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու չափանիշները սահմանվում են օրենքով։

Ի՞նչ ժամետներում և ի՞նչ կարգով իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագրերը։
Իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը և դրա հետագա փոփոխությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք գործել կազմակերպության էջը և առցանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը։

Հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելու կամ կեղծ տեղեկություն ներակայացնելու համար օրենքով սահմանված է պատասխանատվություն։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ