Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Էսօրվա տարածված դեպքի նախապատմությունից իմանում ենք, որ տարիներ առաջ հոր կողմից սեռական բռնության ենթարկված նույն ընտանիքի էրեխուն, «որոշ ծնողներ» ստիպել են փոխել դպրոցը։ Ոչ մի բանի մեջ մեղք չունեցող էրեխուն։
Դպրոցն էլ, փոխարենը ավելի հոգատար լինի էդ էրեխու հանդեպ, օգնի որ դուրս գա տրավմայից, կողքը կանգնի, ներառի, բռնել կատարել է որոշ ծնողների «արդար պահանջը»։
Գրությամբ դիմել եմ ԿԳՄՍ նախարարին, էդ դպրոցում ուսումնասիրություն սկսելու, որ հասկականք, թե ինչո՞վ են մտածում կրթության մեջ ներառված էդ մարդիկ։
Ավելին, առանձին գրություններով դիմելու եմ նաեւ ՀՀ ԱՍՀՆ, ՏԿԵՆ նախարարներին, որ պարզեն սոցիալական աշխատողների, համայնքային հոգաբարձուների վարքագիծը